Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է, թե որ ակումբում կշարունակի իր կարիերան Ֆրանչեսկո Տոտին

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:

Ըստ La Gazzetta dello Sport-ի, հռոմեական ակումբի լեգենդի ծառայություններով հետաքրքրված է «Մայամի» ակումբը, որի մարզական տնօրենը Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան է: Ամերիկյան ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել «Հռոմի արքային»:

Ավելի վաղ, «Ռոմայի» մարզական տնօրեն Մոնչին հայտնել էր, որ Տոտին ամռանը կավարտի կարիերան և կզբաղեցնի ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ավելացնենք, որ Տոտին հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 1993թ., որի կազմում անցկացրել է 590 հանդիպում և խփել 244 գոլ: