Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Մեսիի պսակադրության ամսաթիվը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և նրա հարսնացու Անտոնելա Ռոկուցոն որոշել են իրենց պսակադրության ամսաթիվը:

Զույգը կամուսնանա հունիսի 30-ին Արգենտինայում: Պսակադրությունը տեղի կունենա Մեսիի և Անտոնելայի ծննդավայր Ռոսարիո քաղաքում, որտեղ էլ զույգը ծանոթացել է մանուկ հասակում: Մեսին և Անտոնելան արդեն 8 տարի է ապրում են միասին և որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգն ունի 2 որդի՝ 5-ամյա Տյագոն և 2 տարեկան Մատեոն:

Ավելի վաղ իսպանական մամուլում տարածվել էր, որ զույգը կամուսնանա հունիսի 24-ին: Այդ օրը Մեսին նշում է իր ծննդյան 30 ամյակը: