Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ֆուտբոլիստը հավաքել է երկրպագուների առավելագույն ձայները: Էրերան նախորդ ամսին մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք՝ մանկունյական ակումբի երկրպագուներն ավելի վաղ ընտրել էին նաև թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլը: Այդտեղ հաղթող էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի՝ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը:

C_E7T2hXYAEybRo