Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն գոլը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին փուլի հանդիպումների ընթացքում խփված լավագույն գոլի քվեարկությունը:

Ձայների առավելությամբ լավագույն գոլ է ճանաչվել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գնդակը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (3:5): Կոլումբիացին հավաքել է ձայների 42 տոկոսը:

2-րդ հորիզոնականում հանգրվանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլը «Նապոլիի» դեմ խաղում (3:1): Բրազիլիացին հավաքել է ձայների 29 տոկոսը:

Իսկ 3-րդ տեղում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենի գնդակը Օսպինա Ռամիրեսի պաշտպանած դարպասը: Հոլանդացին հավաքել է ձայների 14 տոկոսը: