Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը հավաքել է ձայների 51 տոկոսը:

Ֆրանսիացին գոլի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:

2-րդ տեղում է հայտնվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն (22 %): Իսկ «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը (15 %) և «Լեսթեր» հարձակվող  Ջեյմի Վարդին (12%) եզրափակել են լավագույնների քառյակը: