Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2-րդ շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը: Դանիացի ֆուտբոլիստը «Սևիլիայի» հետ մրցավեճում ետ է մղել 11 մետրանոց հարված:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Կիլիան Մբապեն («Մոնակո»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») և դարպասապահ Յան Օբլակը («Ատլետիկո»):

Շմեյխելը հավաքել է ձայների 36 տոկոսը: Իսկ 2-րդ տեղն է զբաղեցրել Յան Օբլակը (31 %), լավագույնների եռյակը եզրափակում է Մբապեն (18 %), իսկ ամենաքիչ ձայներն է հավաքել «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Դիբալան (16 %):