Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Արթուր Աբրահամի հերթական հակառակորդի անունը

Ինչպես արդեն հայտնի էր դարձել հայազգի պրոֆեսիոնալ բռնցաքամարտիկ միջին քաշային կարգում  նախկին երկակի չեմպիոն Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին մենամարտ կանցկացնի:

Աբրահամը ռինգ դուրս կգա Տիմ-Ռոբին Լիհուագի դեմ Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

«Իմ նպատակը չեմպիոն տիտղոսը նորից նվաճելն է և ես ոչ մեկին թույլ չեմ տա կանգնել իմ ճանապարհին:

Թիմ-Ռոբին Լիհուագը  երիտասարդ և լավ  բռնցաքամարտիկ է, բայց նա կտեսնի, թե որքան դժվար է հասնել ինչ-որ բանի:

Ես երբեք չեմ թերագնահատում իմ հակառակորդներին և ես կնախապատրաստվեմ այնքան, որ դա կլինի իմ մարզավիճակի գագաթնակետը: Ցանկանում եմ մի կողմ դնել Ռամիրերսին պարտվելուց հետո հիասթափությունս և ապացուցել, որ ես դեռ շատ բանի եմ ընդունակ: Ապագան եմ տեսնում, որտեղ առաջին հերթին հաղթանակ եմ տոնում հուլիսի 16-ին»,-նշել է Արթուր Աբրահամը:

23-ամյա նորվեգացի բռնցքամարտիկը ևս անդրադարձել է Աբրահամի հետ սպասվող մենամարտին:

«Ես շատ ոգևորված եմ, որ ինձ նման հնարավորություն է ընձեռնվել: Աբրահամը տարիներ շարունակ փայլել է չեմպիոնի պատվադանին, սակայն ես չէի համաձայնվի այս մենամարտին, եթե կասկածեի հաղթանակիս վրա: Նա կարող է պարտության մատնվել և ես գալիս եմ Բեռլին՝ հաղթելու»:

 


Արթուր Աբրահամը հաղթում է Կրասնիքիին և իրավունք ստանում վերադարձնել չեմպիոնական տիտղոսը (տեսանյութ)

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին (լուսանկարներ)

Հայտնի է՝ Արթուր Աբրահամի առաջիկա մրցակցի անունը

Արթուր Աբրահամը վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին

Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Արթուր Աբրահամը ֆուտբոլ է խաղացել Լուկաշ Պոդոլսկիի և Միկա Շումախերի հետ

Արթուր Աբրահամ – Մարտին Մարեյ մենամարտը չի կայանա

Արթուր Աբրահամը նորից կմենամարտի Մարտին Մարեյի հետ

Լույս աշխարհ է եկել Արթուր Աբրահամի որդին (ֆոտո)

Արթուր Աբրահամ. «Շնորհակալություն երկրպագուներիս»

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թիմ-Ռոբին Լիգաուգին

Արթուր Աբրահամը պարտվեց Ջիլբերտո Ռամիրեսին՝ զրկվելով չեմպիոնական տիտղոսից

Արթուր Աբրահամը ճանաչվել է «Բեռլինի չեմպիոն 2015»

Արթուր Աբրահամը մեկ այլ վարկածով չեմպիոնության համար

«Երեք որդի ու ևս մեկ գոտի». Հարցազրույց Արթուր Աբրահամի հետ