Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է՝ Նեյմարի և «Բարսելոնայի» երկրորդ մարզիչ Խուան Ունսուեի վիճաբանության պատճառը

Երեկ «Բարսելոնայի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Նեյմարի և թիմի երկրորդ մարզիչ Խուան Կառլո Ունսուեի միջև: Լուիս Էնրիկեի օգնականը նկատողություն է արել բրազիլիացի ֆուտբոլիստին, իսկ Նեյմարը չցանկանալով ընդունել սխալը՝ ագրեսիվ է արձագանքել մասնագետի խոսքերին:

Եվ ահա ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ունսուեն քննադատել է Նեյմարին այն բանի համար, որ վերջինս այդքան էլ  լուրջ չի վերաբերվում թիմի մարզումներին:

«Եթե շարունակես նույն ոգով, ապա կավարտես, ինչպես Ռոնալդինյոն»,- ասել է Ունսուեն:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ունսուեն կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին գլխավոր մարզչի պաշտոնում: