Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի դարձավ Լա Լիգայից դուրս մնացած երկրորդ ակումբի անունը

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Թոնի Ադամսի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում չօգնեց «Գրանադային» լուծելու մրցաշարային խնդիրները։ Այսօր ակումբը դուրս մնաց Լա Լիգայից և 2017/18 մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։

«Ռեալ Սոսյեդադի» հետ արտագնա խաղում Կառլոս Վելայի և Խուանմիի գոլերին Ադամսի սաները պատասխանեցին միայն Ադրիան Ռամոսի գնդակով։ «Գրանադան» 35 խաղից ունի ընդամենը 20 միավոր և այլևս չի կարող հետ բերել կորցրածը։ Նշենք, որ ակումբը 35 տարի դադարից հետո վերադառնալով ուժեղագույնների մրցաշար՝ այնտեղ կարողացավ մնալ 6 տարի շարունակ։

Ավելի վաղ Լա Լիգայից դուրս էր մնացել «Օսասունան»։ 18-րդ տեղում այս պահին գտնվում է Խիխոնի «Սպորտինգը»՝ 35 խաղում վաստակած 24 միավորով։ «Լեգանեսն» ու «Դեպորտիվոն» 34 խաղից ունեն համապատասխանաբար 30 և 31 միավոր։ Լա Կորունյան ներկայացնող թիմը մնացած 4 խաղերից գոնե մեկում հաղթելու դեպքում կապահովի իր մասնակցությունը Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանում։


«Գրանադա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Զիդանը Ռոնալդուին դուրս է թողել «Ռեալի» հայտացուցակից

«Բարսելոնան» առանց Մեսիի վստահ հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ (տեսանյութ)

Կարիմ Բենզեման «տխրեցրել» է իսպանական բոլոր ակումբներին, որոնց դեմ խաղացել է

«Գրանադա» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

«Ատլետիկոյի» պաշտպանը քթի կոտրվածք է ստացել

Մեսին կարևորագույն որոշման ճանապարհին է, իսկ Ռոնալդուն՝ պատրաստ ֆուտբոլային «կռվին». Օրվա ամենաուշագրավ լուրերը

«Բորուսիայի» հարձակվողը կարիերան կշարունակի Չինաստանում

«Ռեալ»-«Գրանադա». Մեկնարկային կազմեր

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Գիլյերմո Օչոայի անհավանական սեյվը «Դեպորտիվոյի» դեմ հանդիպմանը

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային»

«Բարսելոնա» – «Գրանադա». Մեկնարկային կազմեր

Կարասկոն՝ մարզական կարիերայում իր առաջին հեթ-տրիկի մասին

«Գրանադա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլային հանդիպումներ դիտել այսօր