Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Armenian Premiere league

«Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանը հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: 20 մրցաշրջան հանդես գալով Հայաստանում, հայկական ֆուտբոլի անվանի վետերանը ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ 19 տիտղոսների է արժանացել:

Թահմազյանը եռակի չեմպիոն է, 7 անգամ արժանացել է արծաթե մեդալների,  3 անգամ բրոնզե մրցանակակիր է դարձել: Նա Հայաստանի կրկնակի գավաթակիր և քառակի սուպերգավաթակիր է: Մրցանակներից 13-ը Թահմազյանը ստացել է «Շիրակի» կազմում խաղալիս:

Նրա համար արդյունավետ էին նաև «Միկայում» անցկացրած 3 մրցաշրջանները, որոնցում փորձառու ֆուտբոլիստն իր տիտղոսների հավաքածուն ավելացրեց 6-ով: Ընդ որում հենց «Միկայում» Թահմազյանին վերջապես հաջողվեց վայելել նաև Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը, այն էլ 2 տարի շարունակ: Իսկ մինչ այդ նա «Շիրակի» կազմում 3 անգամ մասնակցել էր գավաթի եզրափակիչ հանդիպումներին և իր խաղընկերների հետ ձեռնունայն էր հեռացել խաղադաշտից:

Գործող ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը «Շիրակի» ներկայիս ավագ, 35-ամյա Կարեն Ալեքսանյանն է, ով ավարտված մրցաշրջանում ֆուտբոլային կարիերայում հայկական ֆուտբոլի 17-րդ տիտղոսը նվաճեց՝ արժանանալով արծաթե մեդալի: Նա էլ իր տիտղոսների մեծամասնությունը (12 մրցանակ) նվաճել է հարազատ ակումբի կազմում:

Ալեքսանյանի համար շատ հաջող էր մրցաշրջան-2004-ը, որում հանդես գալով «Փյունիկում», իր նոր խաղընկերների հետ դարձավ ֆուտբոլային յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ՝ դառնալով ՀՀ չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: 2009-2010թթ. էլ «Ուլիսի» կազմում գյումրեցի ֆուտբոլիստը 2 անգամ բրոնզե մրցանակակիր է դարձել:

Ընթացիկ մրցաշրջանի դափնեկիրներից երկուսը՝ փյունիկցիներ Դավիթ Մանոյանն ու Արթուր Յուզբաշյանը նվաճած 2 մրցանակների շնորհիվ ընդգրկվեցին Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկում: Անցյալ տարվա աշնանը նրանք դարձան սուպերգավաթակիրներ, իսկ գարնանն առաջնությունում բրոնզե մեդալի արժանացան՝ նվաճած տիտղոսների ընդհանուր քանակը հասցնելով 13-ի:

Եթե Հովհաննես Թահմազյանը լավագույնն է նվաճած տիտղոսների ընդհանուր քանակով, ապա Սարգիս Հովսեփյանը յուրօրինակ ռեկորդակիր է ոսկե մեդալների թվով: Նա Հայաստանի 10-ակի չեմպիոն է, նաև ֆուտբոլի Հայաստանի ամենատարեց չեմպիոնն է: Հովսեփյանն իր առաջին ոսկե մեդալը ստացել է դեռևս 1992թ.` Հայաստանի անդրանիկ առաջնությունում ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի»)  կազմում չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Իսկ վերջին անգամ նա չեմպիոն է հռչակվել 2010թ. 38 տարեկանում:

Այդ տարի փորձառու ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ փյունիկցի իր խաղընկերների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս ռեկորդ է: Նա գերազանցեց իր նախկին թիմակիցներ Աղվան Մկրտչյանի, Վալերի Ալեքսանյանի և Գևորգ Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որոնք 6 տարի անընդմեջ «Փյունիկում» չեմպիոն էին հռչակվել:

Վալերի Ալեքսանյանը 7-րդ ոսկե մեդալը նվաճել է 2011թ. «Ուլիսի» կազմում՝ դառնալով երկրի 7-ակի չեմպիոնի տիտղոսը կրող 2-րդ ֆուտբոլիստը Ռաֆայել Նազարյանից հետո: Վերջինս առաջին անգամ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր 1993թ. «Արարատում», իսկ հաջորդ 6 ոսկե մեդալները նվաճել էր «Փյունիկում»:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է  հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ո Ա Բ Գ Ս ԸՆԴ
1.Հովհաննես Թահմազյան 3 7 3 2 4 19
2.Սարգիս Հովսեփյան 10 2 3 2 17
3.Ռաֆայել Նազարյան 7 1 3 5 1 17
4.Կարեն Ալեքսանյան 3 3 5 2 4 17
5.Աղվան Մկրտչյան 6 3 3 3 15
6.Վալերի Ալեքսանյան 7 2 2 3 14
7.Արմեն Շահգելդյան 2 2 4 4 2 14
8.Տիգրան Դավթյան 1 3 5 3 2 14
9.Ալեքսանդր Թադևոսյան 5 3 2 3 13
10.Արթուր Յուզբաշյան 4 1 1 5 2 13
11.Դավիթ Մանոյան 4 1 1 5 2 13
12.Ռայմոնդ Զադուրյան 3 5 2 3 13
13.Գագիկ Մարգարյան 3 5 2 3 13
14.Վարդան Մինասյան 6 1 1 2 2 12
15.Արթուր Մկրտչյան 6 3 3 12
16.Արսեն Ավետիսյան 5 2 2 1 2 12
17.Տիգրան Գսպեյան 2 2 2 5 1 12
18.Արմեն Պետիկյան 1 1 4 5 1 12


Նոր պատմություն չկերտվեց. Ֆուտբոլիստներ, ովքեր բոլորից շատ են վայելել Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալու բերկրանքը

Ֆուտբոլային տոն՝ տարին մեկ անգամ. Հայաստանի Սուպերգավաթի 19 պատմական խաղերը

Արարատ Առաքելյանը դարձավ «ընտրյալների» ցուցակի 39-րդ ֆուտբոլիստը

Երբ Հայաստանի հավաքականին դիմակայել են առաջին մեծության աստղերը. Մաս 1-ին (լուսանկարներ)

Գյումրեցիների գարնանային ձախողումն ու լեգեոնականների գերիշխանությունն ընդհատած հայ ռմբարկուն. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Խաշմանյանից մինչև Յուսպաշյան․ 10 ֆուտբոլիստներ, ովքեր անվերադարձ հեռացել են «Փյունիկից»

Կարեն Ալեքսանյան. «Ինձ արդեն տրամադրել էի կարիերան ավարտելու մտքին, ուստի ավելի թեթև տարա բաժանվելու պահը»

Կարեն Ալեքսանյանը գոլ խփած ամենատարեց շիրակցին է

Կարեն Ալեքսանյան. ամենատարեցն ու ամենափորձառուն