Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկական եզրափակիչ՝ նարդու Մեծ սաղավարտի Ռուսաստանյան փուլում

Կազան քաղաքում ավարտվեց սպորտային նարդու Մեծ սաղավարտի մրցաշարերի Ռուսաստանյան փուլը, որին մասնակցում էին աշխարհի 22 երկների շուրջ 150 նարդիստներ:

Համառ և լարված պայքարում ընթացած մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպեցին Վիվառո թիմի անդամ, աշխարհի թիմային գավաթակիրներ Լևոն Պետրոսյանը և Վիվառո նարդու ղեկավար Արթուր Մուրադյանը: Հաղթանակ տանելով 9-6 հաշվով՝ չեմպիոն հռչակվեց Լ. Պետրոսյանը, ով, ի դեպ, շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, Վիվառո Պոկեռի մեծ մրցաշարի հաղթող Տիգրան Պետրոսյանի հայրն է:

Թիմային (զույգերով) մրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի 18 երկրներից 33 թիմեր, երկրորդ մրցանակային տեղին արժանացավ Արթուր Մուրադյան և Ծառուկ Մանուկյան զույգը:

Նարդու կայծակնային մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Վիվառո նարդի AOC 2 մրցաշարի հաղթող, աշխարհի գավաթակիր Ավետիս Ռոստոմյանը:

Ներկայացնում ենք եզրափակիչ Պետրոսյան – Մուրադյան մրցախաղի տեսագրությունը.