Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի 4 պատվիրակներից բոլորից հաջող հանդես եկավ մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ում վերջապես հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը: Հայկը պարտության մատնեց հնդիկ միջազգային վարպետ Աբիմանյու Պուրանիկին: Մարտիրոսյանը վաստակեց 1,5 միավոր:

Տուրն անհաջող էր Սերգեյ Մովսիսյանի համար, ով սևերով 93-րդ քայլին պարտվեց բելառուս Վլադիսլավ Կովալյովին: Մովսիսյանի հաշվին 2 միավոր է գրանցված:

1,5 միավոր ունի Մանուել Պետրոսյանը, ով հաշտություն կնքեց խորվաթ Իվան Սարիչի հետ: Կրկին անհաջողության մատնվեց Տիգրան Հարությունյանը, ով Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Դոնչենկոյի հետ մրցախաղում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Տիգրանն ունի կես միավոր:

3,5 միավորով առաջատարը ռուսաստանցի Եվգենի Նայերն է, որից կեսական միավորով հետ են մնում 14 շախմատիստներ: