Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջատարների թվում են

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը, ով 3-րդ տուրում էլ շարունակելով հաղթարշավը, սպիտակներով պարտության մատնեց ուզբեկ Սայդակբար Սայդալիևին: Հայկը 3 միավորով սլովակ Վիկտոր Գազիկի, իրանցի Ամին Տաբատաբաեի և Գերմանիան ներկայացնող Կոնստանտին Ուրբանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տարիքային այս խմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով առավելության հասնելով սլովենացի Յուրի Զամարի նկատմամբ: Դավիթը 2 միավորով 22-րդ տեղում է:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաշտություն կնքեց վիետնամցի Հոնգ Նգոս Նգուենի հետ և վաստակած 1,5 միավորով 25-րդ տեղում է:

Մ-18 մրցաշարում 2-ական հաղթանակով մեկնարկած Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջին կես միավորը կորցրին: Մանուելը ոչ-ոքի խաղաց նորվեգացի միջազգային վարպետ Յոհան Սեբաստիան Քրիստիանսենի հետ, իսկ Արամը հաշտություն կնքեց նույն տիտղոսը կրող ղազախ շախմատիստ Զանատ Սայինի հետ: Մեր շախմատիստները 2,5-ական միավորով 10 մասնակիցների հետ առաջատարների խմբում են:

3-րդ տուրն անհաջող էր մեկնարկում 2 հաղթանակ տարած Սիրանուշ Ղուկասյանի համար, ով առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Գերմանիայի ներկայացուցիչ Ժոզեֆինե Հեյնեմանին: Սիրանուշը 2 միավորով 10-րդ տեղում է:

Մ-14 մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանը՝ սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի Դամիր Իսմագիլովի նկատմամբ: Արթուր Դավթյանն էլ իր օգտին հաղթական միավոր գրանցեց Թիլակարատնեի հետ անցկացրած պարտիայում: Մեր երկու շախմատիստներն էլ երկուական միավոր են վաստակել:

Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը կրկին պարտվեց: Նրա մրցակիցն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիտիկա Պանդեյն էր:  Քրիստինեն ընդամենը կես միավոր է վաստակել:


Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 5-րդ տեղն է զբաղեցնում հենացատկ վարժությունում

Արթուր Դավթյանը 6-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Աշխարհի  գավաթ. Հայաստանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճում, Դավթյանը՝ բրոնզե

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը ևս 2 եզրափակչի ուղեգիր է նվաճում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Վահե Բաղդասարյանին շնորհվեց գրոսմայստերի կոչում

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկների անունները

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր