Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջատարների թվում են

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը, ով 3-րդ տուրում էլ շարունակելով հաղթարշավը, սպիտակներով պարտության մատնեց ուզբեկ Սայդակբար Սայդալիևին: Հայկը 3 միավորով սլովակ Վիկտոր Գազիկի, իրանցի Ամին Տաբատաբաեի և Գերմանիան ներկայացնող Կոնստանտին Ուրբանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տարիքային այս խմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով առավելության հասնելով սլովենացի Յուրի Զամարի նկատմամբ: Դավիթը 2 միավորով 22-րդ տեղում է:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաշտություն կնքեց վիետնամցի Հոնգ Նգոս Նգուենի հետ և վաստակած 1,5 միավորով 25-րդ տեղում է:

Մ-18 մրցաշարում 2-ական հաղթանակով մեկնարկած Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջին կես միավորը կորցրին: Մանուելը ոչ-ոքի խաղաց նորվեգացի միջազգային վարպետ Յոհան Սեբաստիան Քրիստիանսենի հետ, իսկ Արամը հաշտություն կնքեց նույն տիտղոսը կրող ղազախ շախմատիստ Զանատ Սայինի հետ: Մեր շախմատիստները 2,5-ական միավորով 10 մասնակիցների հետ առաջատարների խմբում են:

3-րդ տուրն անհաջող էր մեկնարկում 2 հաղթանակ տարած Սիրանուշ Ղուկասյանի համար, ով առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Գերմանիայի ներկայացուցիչ Ժոզեֆինե Հեյնեմանին: Սիրանուշը 2 միավորով 10-րդ տեղում է:

Մ-14 մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանը՝ սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի Դամիր Իսմագիլովի նկատմամբ: Արթուր Դավթյանն էլ իր օգտին հաղթական միավոր գրանցեց Թիլակարատնեի հետ անցկացրած պարտիայում: Մեր երկու շախմատիստներն էլ երկուական միավոր են վաստակել:

Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը կրկին պարտվեց: Նրա մրցակիցն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիտիկա Պանդեյն էր:  Քրիստինեն ընդամենը կես միավոր է վաստակել:


Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Վահե Բաղդասարյանին շնորհվեց գրոսմայստերի կոչում

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Հովիկ Հայրապետյանը միացավ առաջատար եռյակին

Ռոբերտ Աղասարյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

2-րդ տուրն անվանեց հուշամրցաշարի առաջատարին

Թուրք շախմատիստին փոխարինած Լևոն Բաբուջյանը հաղթանակով սկսեց հուշամրցաշարը

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող

Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է

Առաջին պարտությունը չազդեց Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա

Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքն անսասան է

Հայկ Մարտիրոսյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

3-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին

14 շախմատիստներ սկսեցին պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար