Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայազգի ֆուտբոլիստը հերթական գոլն է խփել Բելգիայում (տեսանյութ)

ohlliepo212 - Հայազգի ֆուտբոլիստը հերթական գոլն է խփել Բելգիայում (տեսանյութ)

Բելգիայում Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար անցկացվող փլեյ օֆի A խմբի երկրորդ տուրում «Լյերսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Աուդ Հեվերլե Լյովենին»:

Հյուրերի կազմում երկրորդ գնդակը խփել է հայազգի ֆուտբոլիստ Իվան Յագանը:

Երկու տուր անց «Լյերսը» վաստակած 3 միավորով զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Փլեյ օֆ՝ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար

8 ակումբներ, որոնք առաջին փուլում զբաղեցրել են աղյուսակի 7-ից 14-րդ տեղերը, բաժանվում են երկու խմբի և միմյանց միջև երկշրջան մրցաշար անցկացնում: Խմբերի հաղթողները հանդիպում են եզրափակչում: Եզրափակչի հաղթողը մրցում է Բելգիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղը զբաղեցրած ակումբի հետ: Այդ զույգի հաղթողն էլ ստանում է Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: