Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի պատվիրակության ղեկավարը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնեցին Հայաստանի պատվիրակության ղեկավար` Դերենիկ Գաբրիելյանը և Խաղերի ադմինիստրատիվ աշխատակիցներ` Անժելա Միրզոյանն ու Գոհար Հովհաննիսյանը, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնը Դերենիկ Գաբրիելյանի համար 5-րդն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը մեծ պատիվ է համարում ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանի վստահությանն արժանանալը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գաբրիելյանը նշեց, որ մեծ ակնկալիքներով է այս անգամ մեկնում Ռիո:

«Աստծո կամոք՝ այս անգամ մենք կունենանք և՛ ոսկե, և՛ արծաթե, և՛ բրոնզե մեդալներ: Ես գնում եմ այդ հույսով: Մեծ աշխատանք է տարվել ՀԱՕԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից: Դուք ինքներդ տեսաք, թե մեր ժողորուրդն ինչքան է սիրում սպորտը: Անգամ այստեղ՝ օդանավակայանում, ճանաչեցին մեզ և մոտեցան,  օգնեցին ինչով կարող էին, բարի ճանապարհ մաղթեցին: Ես շնորհակալ եմ իմ հայրենակիցներին և վստահ եմ, որ նրանք սպասում են մեր մարզիկների հաղթանակներին: Թվում է՝ պատվիրակության ղեկավար լինելը հեշտ է: Ասեմ ձեզ` դա այդքան էլ այդպես չէ: ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանն արդեն հինգերորդ անգամ ինձ է վստահում այդ պաշտոնը, որը բավականին պատասխանատու է: Հիմա, երբ կհասնենք մրցատեղի, շատ հարցեր պետք է կարգավորենք՝ սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սնունդով, տրանսպորտով և այլ տնտեսական մանրուքներով: Պետք է, որ ամեն ինչ հրաշալի լինի: Հավատում և սպասում եմ, հաջողություն»,- ասաց Գաբրիելյանը:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը  աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար:


Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

Միհրան Հարությունյանի հարցը բարձրացվել է Եվրոխորհրդում

Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Ռիո 2016. Մարգարիտա Հովակիմյանն ավարտեց ելույթը Պարալիմպիկ խաղերում

Ինչպես են Կրասնոյարսկում դիմավորել Միհրան Հարությունյանին (լուսանկարներ)

Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Արթուր Ալեքսանյան. «Ցանկանում եմ դառնալ կրկնակի Օլիմպիական չեմպիոն»

Միհրան Հարությունյան. «Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու»

Ռոստոմյան. «Միջազգային իրավաբաններ ենք վարձել Միհրանի գործի համար»

Գոռ Մինասյան. «Բարեգործություն չի, ստացել եմ այդ տունը իմ ցուցադրած արդյունքի համար»

Հուրի Գեբեշյանի հնարքը պաշտոնապես հաստատվել է մարզուհու անունով

Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

Արսեն Ջուլֆալակյան. «Լավագույնը դեռ առջևում է»

Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

Վիվառո Նյուզը հրավիրում է դիմավորելու մեր Օլիմպիական հերոսներին

Ի՞նչ է լինելու Միհրան Հարությունյանի մրցավարությանը նվիրված ստորագրահավաքի հետ