Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

Փետրվարի 13-ից 19-ը Մալթայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մալթայի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականները: Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի հետ, փետրվարի 17-ին՝ Ջիբրալթարի, իսկ փետրվարի 19-ին՝ Անդորրայի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 11-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Նարեկ Պողոսյան «Բանանց»

Հարություն Մելքոնյան «Փյունիկ»  

Պաշտպաններ

Արտակ Ասատրյան «Փյունիկ»

Արման Ղազարյան «Բանանց»

Հենրիկ Համբարձումյան «Բանանց»

Պետրոս Մանուկյան «Բանանց»

Կարեն Մուրադյան «Փյունիկ»

Ռոման Մուրադյան «Ակադեմիա»

Էրիկ Փիլոյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասարյան «Բանանց»

Պատվական Ավետիսյան «Ակադեմիա»

Նարեկ Գրիգորյան «Բանանց»

Արսեն Գյուլամբարյան «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան «Բանանց»

Գարիկ Կարապետյան «Բանանց»

Սերգեյ Մկրտչյան «Բանանց»

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան «Ակադեմիա»

Էմիլ Պետրոսյան «Ակադեմիա»

Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան «Փյունիկ»