Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-19 հավաքականը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը

 Հայաստանի Մ-19 հավաքականն իր երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Սլովակիայի հասակակից ընտրանու հետ: Մրցավեճը կայացել է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:

Սլովակներն առաջին խաղակեսից հետո առջևում էին 2-1 հաշվով, սակայն Հովհաննես Հարությունյանի և Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ Արտակ Օսեյանի սաները 61-րդ րոպեի դրությամբ արդեն գերազանցում էին մրցակցին: Այդուհանդերձ, վերջնամասում ավելի հաջող գործեցին սլովակները և առավելության հասան 4-3 հաշվով:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին նույն հավաքականների մրցավեճում հաղթանակ էր տոնել Սլովակիայի ընտրանին 2-0 հաշվով:

Հայաստան Մ-19 3-4 Սլովակիա Մ-19

0-1 Յոզեֆ Սպիրկա 5՛, 1-1 Միհրան Պետրոսյան 6՛, 1-2 Ռոբերտ Բոժենիկ 26՛, 2-2 Հովհաննես Հարությունյան 58՛, 3-2 Վահան Բիչախչյան 61՛, 3-3 Մարտին Ռիմարենկո 64՛, 3-4 Միխալ Կրալովիչ 82՛

Հայաստանի Մ-19 հավաքականի՝ այսօրվա մեկնարկային կազմը և կատարված փոփոխությունները՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան (5. Լևոն Ղարիբյան, 72), 11. Հովհաննես Հարությունյան, (ա), 6. Էրիկ Վարդանյան, 8. Միհրան Պետրոսյան (10. Արմեն Նահապետյան, 55), 7. Կարեն Մելքոնյան (19. Վիգեն Կարապետյան ,55), 18. Վահան Բիչախչյան (23. Դավիթ Նալբանդյան, 62), 9. Ռաֆիկ Մելիքյան (16. Առլեն Ծատուրյան, 55):

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան


Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ խաղում ևս պարտության մատնեց Կիպրոսի ընտրանուն

Հայաստանի Մ-19 հավաքականն ավելացրած ժամանակի վերջին րոպեին հաղթել է Կիպրոսի ընտրանուն

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Արտակ Օսեյանը «Փյունիկի» 9 և «Բանանցի» 10 ֆուտբոլիստների հրավիրել է Մ-19 հավաքական

Հայաստան Մ-19 3-4 Սլովակիա Մ-19. Հանդիպման բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտություն կրեց Սլովակիայի ընտրանուց (տեսանյութ)

Արտակ Օսեյանը Մ-19 հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստների

Հայաստանի Մ-19 -Իտալիայի Մ-19. Մերոնք վերջին պահին բաց են թողնում միավորը

Արամ Ոսկանյան. «Չկարողացանք արագ գոլ խփել, ու մեր ծրագիրը ձախողվեց»

0-4. Հայաստանի Մ19 հավաքականը պարտությամբ սկսեց մրցաշարը

«Արսենալի» սկաուտը ներկա էր Հայաստան Մ19 – Շվեյցարիա Մ19 խաղին

Մ19. Հայաստանը պարտվում է առաջին կեսից հետո, թեև կարող էր հաղթողի դերում լինել

Հայտնի է Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակը` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի համար

Այսօր Հայաստանի Մ-19 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի Մ-19 հավաքականի մարզական հավաքին է հրավիրել 24 ֆուտբոլիստ

Մ-19. Մոլդովա – Հայաստան՝ 1-2 (տեսանյութ)