Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-17 հավաքականն էլիտ-ռաունդի 3 երեք խաղում բաց թողեց 21 գնդակ

Մարտի 28-ին Թուրքիայի Մանավգաթ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների միջև, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի ընտրանին զիջեց 0:5 հաշվով:

2՝ Մաքսիմո Տոլոնեն՝ 0:1

19` Մաքսիմո Տոլոնեն՝ 0:2

54՝ Մոսավեր Ահադի՝ 0:3

60՝ Էետու Պելիկա՝ 0:4

70՝ Յուսիֆ Ալի՝ 0:5

Հիշեցնենք, որ Մ-17 հավաքականը մեկնարկային տուրում Գերմանիայի հասակակից թիմին պարտվել էր 1-10 հաշվով, իսկ հաջորդ տուրում՝ 6 անպատասխան գնդակ ընդունել Թուրքիայի հավաքականից:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 2. Պերճ Պողիկյան 3. Արտակ Ասատրյան 4. Տիգրան Այունց 5. Կարեն Հովհաննիսյան (ա) 7. Մարտին Գրիգորյան 9. Արմեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան