Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-17 հավաքականը ջախջախիչ հաշվով պարտվել է Թուրքիայի ընտրանուն

Քիչ առաջ Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդպումը Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև:

Թուրքերը հաղթանակ տոնեցին 6-0 հաշվով: 36-րդ րոպեին մեր թիմից ինքնագոլ է հեղինակել Կարեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մեր պատանեկան հավաքականը մեկնարկային տուրում 1-10 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայի հասակակից թիմից:

Արտակ Օսեյանը խաղադաշտ է դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը. Նարեկ Հովհաննիսյան, Արտակ Ասատրյան, Կարեն Հովհաննիսյան, Արսեն Եղիազարյան, Արմեն Հովհաննիսյան, Ժիրայր Շաղոյան, Սուրեն Հարությունյան, Արսեն Սարգսյան, Գերման Կուրբաշյան, Արամ Խամոյան, Էրիկ Ազիզյան: