Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվել է Մակեդոնիային, թեև առաջինն էր դարձել գոլի հեղինակ

ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ. մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, սակայն հայ պատանիները չեն կարողացել պահպանել առավելությունը: Մակեդոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ գրավելով մեր հավաքականի դարպասը՝ կարողացել են հաղթել 2:1 հաշվով: Երկու թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն մարտի 13-ին:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան

 

Գլխավոր մարզիչ՝ Տիգրան Առաքելյան