Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-16 հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց անդորրացիներին

ՈւԵՖԱ-ի Զարգացման գավաթ մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականն ուժերը չափեց անդորրացիների հետ:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Արման Ղազարյանը:

Հետխաղյա 11-մետրանոցներով Հայաստանի ընտրանին առավելության հասավ 4-2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմը.
12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան

Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան