Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-14 հավաքականը պարտվել է վրացիներին և ավարտել Զարգացման մրցաշարը

Ապրիլի 22-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին՝ 3-րդ տուրը մինչև 14 տարեկաննների մրցաշարում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այսօր հանդիպել են Հայաստանի և Վրաստանի հավաքականները:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: 11-մետրանոց հարվածաշարը ավելի հստակ են իրացրել վրացիները և հաղթել 4-2 հաշվով:

1-0 Էդգար Թամազյան, 5՛

2-0 Տիգրան Յաղմուրյան, 24՛

2-1 Բադրի Գոգոբերիշվիլի, 42՛

2-2 Թեմո Կազագաշվիլի, 59՛

Հայաստանի Մ-14 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով`

1.Նիկոլայ Ասլանյան (22. Արամ Քոչարյան, 61), 2.Յուրի Քոլոզյան (19. Միքայել Ասլանյան, 48, 13. Սարգիս Սահակյան, 61), 3.Վահրամ Մախսուդյան, 6.Գոռ Առաքելյան, 7.Ստեփան Մկրտչյան, 9.Տիգրան Յաղմուրյան (18. Րաֆֆի Մաթևոյան, 36, 20. Արամ Սարգսյան, 61), 10.Արթուր Սերոբյան (11. Դավիթ Ոսկանյան, 36), 15.Էդգար Թամազյան, 16.Սերյոժա Բաբայան, 17.Էմիլ Տեր-Մկրտչյան (4. Սերժիկ Սահակյան, 42), 21.Սպարտակ Հայրապետյան 

Գլխավոր մարզիչ` Սարգիս Մովսիսյան

Հավելենք, որ օրվա մյուս մրցավեճում ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը 1-1 հաշվով է ավարտել Բելառուսի ընտրանու հետ հանդիպումը, բայց 11-մետրանոց հարվածաշարում հաղթել 5-3 հաշվով: ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը հռչակվել է մրցաշարի հաղթող:

Այսպիսով, Հայաստանի Մ-14 հավաքականը երեք մրցավեճում նույնքան պարտությամբ է ավարտել մրցաշարը: Նախորդ երկու տուրերում մեր պատանիները զիջել էին բելառուսներին (0-2) և մակեդոնացիներին (հիմնական ժամանակում՝ 1-1, 11-մետրանոց հարվածաշարում՝ 7-8):