Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի Մ-14 հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն պարտվել է 11-մետրանոց հարվածաշարում

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի Մ-14 հավաքականն այսօր ուժերն է չափել ՆՀՀ Մակեդոնիայի հասակակից թիմի հետ: Գրանցվել է 1-1 հաշիվը, իսկ 11-մետրանոց հարվածաշարում մակեդոնացիները հաղթել են 8-7 հաշվով:

Հիմնական ժամանակում 7-րդ րոպեին հաշիվը բացել է Սպարտակ Հայրապետյանը, իսկ 53-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Գեորգի Դավկաովը:

Հայաստանի Մ-14 հավաքականը մեկնարկային տուրում 0-2 հաշվով պարտություն էր կրել Բելառուսի ընտրանուց:

Հայաստանի Մ-14 հավաքականն այսօր հանդես է եկել հետևյալ կազմով՝

22. Արմեն Քոչարյան, 3. Վահրամ Մախսուդյան (4. Սերժիկ Սահակյան, 70) 6. Գոռ Առաքելյան 7, Ստեփան Մկրտչյան 8. Վլադիմիր Մուրադյան (2. Յուրի Քոլոզյան, 36) 14. Միքայել Պողոսյան (10. Արթուր Սերոբյան, 36, 19. Միքայել Ասլանյան, 65) 15. էդգար Թամազյան 16. Սերյոժա Բաբայան (11. Դավիթ Ոսկանյան, 49) 17. Էմիլ Տեր-Մկրտչյան 18. Ռաֆֆի Մաթևոսյան (9. Տիգրան Յաղմուրյան, 27) 21. Սպարտակ Հայրապետյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Հավելենք, որ խմբի մյուս մրցավեճում Վրաստանի Մ-17 հավաքականն այսօր 3-1 հաշվով առավելության է հասել Բելառուսի ընտրանու նկատմամբ: