Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Նոր նախագիծ VivaroNews-ի կողմից

Հայաստանի հավաքականը 1992թ. իր հիմնադրումից ի վեր խփել է 163 գոլ: Դրանցից շատերը եղել են հաղթական, շատերը մեր թիմին ոչ-ոքի են պարգևել, մյուսներն էլ ուղղակի թրջել են հաշիվը: VivaroNews.am-ը որոշել է պարզել երկրպագուների կողմից Հայաստանի հավաքականի ամենասիրված գոլը՝ քվեարկության միջոցով:

Հայաստանի հավաքականի բոլոր գոլերից մեր խմբագրությունը առանձնացրել է 16-ը՝ 1-ական յուրաքանչյուր ֆուտբոլիստից: Այս 16 գոլերը վիճակահանության արդյունքում կբաշխվեն 8 զույգերի և ապա օլիմպիական մրցակարգով կմրցեն միմյանց դեմ: Յուրաքանչյուր զույգի համար տեղի կունենա 1 հանդիպում-քվեարկություն, որի ժամանակ ընթերցողները VivaroNews.am կայքում 1 օր տևող քվեարկության միջոցով կորոշեն, թե որ գոլն է անցնում հաջորդ փուլ:

1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա Vivaro News ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ դեկտեմբերի 2-ին, 14:00-ին: Դեկտեմբերի 4-ից կսկսվի քվեարկությունը:

Լավագույն գոլի կոչման համար հավակնում են հետևյալ գոլերը.

1.Կարեն Դոխոյան – Ռումինիա
2. Էրիկ Ասադուրյան – Պորտուգալիա
3. Հենրիխ Մխիթարյան – Մակեդոնիա
4. Կառլեն Մկրտչյան – Չեխիա
5. Արաս Օզբիլիս – Բուլղարիա
6. Մարկոս Պիզելի – Պորտուգալիա
7. Գևորգ Ղազարյան – Ղազախստան
8. Հարություն Վարդանյան – Ալբանիա
9. Ալբերտ Սարգսյան – Ուկրաինա
10. Արթուր Պետրոսյան – Ուկրաինա
11. Սարգիս Հովսեփյան – Բելգիա
12. Համլետ Մխիթարյան – Լեհաստան
13. Անդրեյ Մովսիսյան – Ուելս
14. Ռոբերտ Արզումանյան – Իսպանիա
15. Արտավազդ Քարամյան – Ղազախստան
16. Յուրա Մովսիսյան – Անդորրա


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»