Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի հավաքականի հերթական ֆուտբոլիստը միացավ «Վարդարին»

Տիգրան Բարսեղյան Վարդար

Bucket Group Sports Management գործակալությունը, որը զբաղվում է մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային գործունեությամբ, տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես ներկայացվել է որպես Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» ֆուտբոլիստ: Ինչպես գիտենք, այս թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Նախկինում «Գանձասար-Կապանում» հանդես եկող ֆուտբոլիստը ամառվա կեսից մարզվում էր «Վարդարի» հետ, մասնակցում էր ստուգողական հանդիպումների: Նոր մրցաշրջանից առաջ նա 1 տարվա պայմանագիր է կնքել, որը հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը վերջին շրջանում պարբերաբար հրավիրվում էր Հայաստանի հավաքական, սակայն առաջիկա խաղերի համար նա հայտավորված չէ: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը դա մեկնաբանել է ֆուտբոլիստի` առողջական որոշակի խնդիրներ ունենալու հանգամանքով:

Տիգրան Բարսեղյանը մակեդոնական Վարդարի ֆուտբոլիստ
Տիգրան Բարսեղյանի շնորհանդեսը որպես Վարդարի ֆուտբոլիստ

    • Ընթերցեք նաև

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Ամբողջ աշխարհում հրատապ լուրերը կատակ էին, իսկ Հայաստանում՝ առավել քան իրական

Ոչ մի թիզ հետ (Էլ տեղ չկա.) Հայաստան-Լիտվա՝ 0-1. Ֆուտբոլիստների գնահատականները

Տիգրան Բարսեղյան. «Փորձեր ենք անելու տակտիկապես, բայց ձգտելու ենք միայն հաղթանակի»

Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Հայտնի է, թե երբ կհանձնվի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Վարազդատ Հարոյանը հենց այնպես չանցկացրեց 2018-ի իր առաջին պաշտոնական խաղը (տեսանյութ)

Բիչախչյանի թիմի՝ ամոթալի հաշվով պարտությունը և հայազգի ֆուտբոլիստի չքնաղագեղ գոլը (տեսանյութ)

Եվս մեկ «աստղ» «Ալաշկերտում» և Հարոյանի ու Մանուչարյանի թիմն ընդդեմ հայկական ակումբի (տեսանյութ)

Հայկական առաջին գոլն այս տարի Մակեդոնիայում և հայ-վրացական խաղ Թուրքիայում (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Վարդարի» հաղթանակին (տեսանյութ)

«Ալաշկերտն» արդեն երկնիշ թվով նորեկներ ունի, իսկ «Շիրակը» 8 գոլ է բաց թողել 2 խաղում (տեսանյութ)

Մարկոս Պիզելին հեռացել է էկզոտիկ Սաուդյան Արաբիայից, իսկ Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել (տեսանյութ)

Դավիթ Արշակյանի վերադարձը Եվրոպա և Սարգիս Ադամյանի թիմի գերկամային հաղթանակը Բունդեսլիգա-2-ում (տեսանյութ)

Նորայր Ասլանյանը զգաց հոլանդական ֆուտբոլի շունչն ավելի քան 8 ամիս անց (տեսանյութ)

Զավեն Բադոյանի նոր թիմը և գոլն առաջին իսկ խաղում ու «Արմավիրի» նոր այցը Երևան