Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի հավաքականի հերթական ֆուտբոլիստը միացավ «Վարդարին»

Տիգրան Բարսեղյան Վարդար

Bucket Group Sports Management գործակալությունը, որը զբաղվում է մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային գործունեությամբ, տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես ներկայացվել է որպես Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» ֆուտբոլիստ: Ինչպես գիտենք, այս թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Նախկինում «Գանձասար-Կապանում» հանդես եկող ֆուտբոլիստը ամառվա կեսից մարզվում էր «Վարդարի» հետ, մասնակցում էր ստուգողական հանդիպումների: Նոր մրցաշրջանից առաջ նա 1 տարվա պայմանագիր է կնքել, որը հնարավոր է երկարաձգել ևս 1 տարով:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը վերջին շրջանում պարբերաբար հրավիրվում էր Հայաստանի հավաքական, սակայն առաջիկա խաղերի համար նա հայտավորված չէ: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը դա մեկնաբանել է ֆուտբոլիստի` առողջական որոշակի խնդիրներ ունենալու հանգամանքով:

Տիգրան Բարսեղյանը մակեդոնական Վարդարի ֆուտբոլիստ
Տիգրան Բարսեղյանի շնորհանդեսը որպես Վարդարի ֆուտբոլիստ

«Վարդարը» ջախջախել է մրցակցին. Տիգրան Բարսեղյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Տիգրան Բարսեղյանի գոլը՝ «Սկոպիեի» դարպասը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն՝ իր հրաշալի գոլի մասին. «Դարպասապահն առաջ էր եկել իր տեղից, ուստի որոշեցի հարվածել» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը գրեթե խաղադաշտի կենտրոնից (տեսանյութ)

«Վարդարը» հաղթել է, Համբարձումյանն ու Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլի օրը Մակեդոնիայում. Համբարձումյանը և Բարսեղյանը դարձել են գոլի հեղինակ

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Վարդարի» կազմում (տեսանյութ)

«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Տիգրան Բարսեղյանն առաջին գոլն է հեղինակել վնասվածքից ապաքինվելուց հետո (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 5-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

«Վարդարը» պարտվեց. Համբարձումյանը գրավեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը

Արտակ Դաշյանը հեռացել է մակեդոնական «Վարդարից»

Հովհաննես Համբարձումյանը՝ «Լեսթերի», «Էվերթոնի» ու «Վեսթ Բրոմվիչի» ուշադրության կենտրոնում

«Վարդարը» հաղթել է. Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ

«Վարդարը» հաղթեց. Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց խաղին

«Վարդար» 1-1 «Շկենդիա». Արտակ Դաշյանը մասնակցեց հանդիպմանը