Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի հավաքականը հաղթում է ղազախներին և շրջանցում Ռումինիայի ընտրանուն (տեսանյութ)

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի E խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ:

Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի՝ 73-րդ և 75-րդ րոպեին խփած գնդակների շնորհիվ մեր ընտրանին վստահ հաղթանակ տարավ:

Հայաստանի հավաքականն անցկացրած 5 խաղերից հետո իր ակտիվում 6 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Այս պարտությունից հետո ղազախները 2 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ Հայաստանի ընտրանուն 1 միավոր է զիջում Ռումինիայի հավաքականը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատարը լեհերն են 10 միավորով, որոնց հաջորդում են Չեռնոգորիայի ու Դանիայի հավաքականները, որոնք համապատասխանաբար վաստակել են 7 և 6 միավոր:

Ավելացնենք, որ Երևանի ժամանակով 22:45-ին տեղի կունենան այս խմբի մյուս երկու խաղերը: Ռումինիայի հավաքականը կընդունի Դանիայի ընտրանուն, իսկ Չեռնոգորիայի հավաքականը՝ Լեհաստանի ընտրանուն:

  • ԱԱ 2018, որակավորման մրցաշար, E խումբ, 5-րդ տուր
  • Հայաստան 2-0 Ղազախստան
  • Գոլերը՝ Մխիթարյան 73՛, Օզբիլիս 75՛
  • Հեռացում՝ Մալի 64՛(Ղազախստանի հավաքական)
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան

Հենրիխ Մխիթարյանի գոլը.

Արաս Օզբիլիսի գոլը.


ԱՄՆ-ն,Կանադան, Մեքսիկան ԱԱ-2026-ի անցկացման հայտ են ներկայացրել

Միջազգային դադարի լավագույն և վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականները

Հայաստան – Ղազախստան. 2 գոլ՝ 2 րոպեում. Հայաստանի հավաքականն առջևում է (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Հյուրերը 10 հոգով են, Մանուչարյանն ու Օզբիլիսը՝ խաղադաշտում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Պետական օրհներգի կատարում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Ուղիղ եթեր (տեսանյութ)

Շվեդիան, Շվեյցարիան ու Բոսնիա և Հերցեգովինան հաղթանակներ են տանում, այլ արդյունքներ

Պաուլինյոյի հեթ-տրիքը օգնեց բրազիլացիներին խոշոր պարտության մատնել ուրուգվայցիներին (տեսանյութ)

Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան – Ղազախստան հանդիպումը

ՖԻՖԱ-ն նախատեսում է տեսակրկնություններ կիրառել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն Ուրուգվայի ու Պարագվայի ընտրանիների դեմ խաղերի համար

Յուրա Մովսիսյան. «Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2018թ. Աշխարհի գավաթին»

«Յուվենտուսը» կվաճառի Դիբալայի տրանսֆերը 200 մլն. եվրոյի դիմաց

Ջանլուիջի Բուֆոն. «Դժվար թե կշարունակեմ կարիերաս ԱԱ 2018-ից հետո»

Ռոբենը երկար չի բացակայի