Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի և Մակեդոնիայի Մ-16 հավաքականները բաժանվել են խաղաղությամբ

ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով 1:0 հաշվով: Հանդիպման երկրորդ կեսում Ժիրայր Շաղոյանի (11մ) և Հենրիկ Համբարձումյանի խփած գոլերին տանտերերը պատասխանել են մեկով: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հիշեցնենք, որ երկու երկրների պատանեկան հավաքականները հանդիպել էին նաև մարտի 11-ին, և հայ ֆուտբոլիստները պարտություն էին կրել 1-2 հաշվով: Մեր թիմից հաշիվը բացել էր Գրենիկ Պետրոսյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Գուրգեն Ավետիսյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան 18.Նարեկ Գրիգորյան

Գլխավոր մարզիչ՝ Տիգրան Առաքելյան