Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսում է հավաքը Ծաղկաձորում

Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ծաղկաձորում:

Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է հունիսի 14-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին կմասնակցի 21 մարզիկ:

Իսկ մայիսի վերջին հավաքականը կմեկնի Վարշավա, որտեղ հայ մարզիկները համատեղ հավաք և ընկերական մրցամարտ կունենան Լեհաստանի հավաքականի հետ: