Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը

29 պատանի շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն հոկտեմբերի 19-ին Բաթումում մեկնարկող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Նրանց թվում է մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն, վարպետության թեկնածու Մամիկոն Ղարիբյանը, ով Պրահայում անցկացված առաջնությունում 11 հնարավորից վաստակած 8 միավորով արժանացել էր ոսկե մեդալի:

Ամենակրտսեր տարիքային խմբի մրցաշարի մասնակիցների թվում է Ռուդոլֆ Փաշիկյանը, ով Եվրոպայի առաջնությունում ընդամենը կես միավորով էր հետ մնացել չեմպիոնից ու միայն լրացուցիչ գործակիցներով էր զրկվել մեդալից՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում հաջող էր հանդես եկել նաև վարպետության թեկնածու Մարիամ Մկրտչյանը՝ 6,5 միավորով գրավելով 4-րդ տեղը մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում: Մարիամը Բաթումում կփորձի բարելավել իր ցուցանիշը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով և վերջնագիծը կհատի հոկտեմբերի 30-ին: Տարիքային տարբեր խմբերում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կպարգևատրվեն գավաթով, համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալներով, համապատասխան կարգի դիպլոմներով ու համակարգչով: 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցը բացի գավաթից, դիպլոմից ու բրոնզե մեդալից, կպարգևատրվի նաև ֆոտոխցիկով: Իսկ 4-5-րդ տեղերը գրաված մասնակիցները բացի դիպլոմից, որպես պարգև կստանան նաև iPhone:

Նշենք, որ մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին լուրջ հաջողությանը հասել է Լևոն Արոնյանը: Նա 1994թ. Հունգարիայում չեմպիոն է հռչակվել մինչև 12 տարեկանների մրցաշարում: Հետագայում տարիքային նույն խմբում աշխարհի չեմպիոնի տիտղոսին են արժանացել նաև Ռոբերտ Աղասարյանը (2006թ.) և Արամ Հակոբյանը (2013թ.): Հետաքրքիր է, որ 2006թ. աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվել է Բաթումում:


Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Հայ շախմատիստների հաղթական օրը

3 հայ շախմատիստներ կմասնակցեն Խազարի գավաթի խաղարկությանը

Նիկոլայ Հովյանը պահպանեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը

Հայ շախմատիստներից միայն 8-ամյա Նիկոլայ Հովյանն է մեդալների հավակնում

Մամիկոն Ղարիբյանի և Մարիամ Մկրտչյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստներից

Հայ շախմատիստներից լավագույնը Մարիամ Մկրտչյանի արդյունքն է

Երեք հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են

Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը զիջեցին առաջատարի դիրքերը

Մամիկոն Ղարիբյանն իր տիտղոսին արժանի խաղ է ցուցադրում

Հայ շախմատիստներից 5-ը շարունակեց հաղթարշավը

Պատանի հայ շախմատիստներից 10-ը մեկնարկեցին հաղթանակով