Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարի 7-րդ տուրը Հայաստանի պատվիրակներից հաղթական էր միայն Մանուել Պետրոսյանի համար, ով սպիտակներով մրցում էր ռուսաստանցի միջազգային վարպետ Սավելի Գոլուբովի հետ: Պատանի շախմատիստը վաստակեց 3 միավոր:

Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսիսյանը, ով հաշտություն կնքելով ռուսաստանցի գրոսմայստեր Գրիգորի Օպանինի հետ, վաստակեց 4 միավոր: Տիգրան Հարությունյանը ևս ոչ-ոքի ավարտեց իր մրցավեճը ուզբեկ Ջահոնգիր Վախիդովի հետ: Տիգրանն ունի 2,5 միավոր:

Իսկ ահա մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Իվան Ռոզինին: Հայկը վաստակել է 2,5 միավոր:

Ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը 5,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը: 7 շախմատիստներ 5-ական միավորով հետապնդում են առաջատարին: