Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ-վրացական ֆուտբոլային առաջին դիմակայությունը ՉԼ-ում

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում այսօր «Ալաշկերտը» Թբիլիսիում կհյուրընկալվի տեղի «Դինամոյին»: Եվրոգավաթների մասնակցության կարճատև կենսագրությունում ալաշկերտցիներն առաջին անգամ են մրցելու վրացական թիմի հետ: Իսկ ահա Թբիլիսիի «Դինամոն» եվրոգավաթներում արդեն մեկ անգամ բախտ ունեցել է մրցավեճի բռնվելու հայկական ակումբի հետ:IMG_4928

Դա 2006/07թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում էր: Դինամոյականներն արդեն առաջին խաղում՝ հունիսի 18-ին «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիայի» հետ կայացած մրցախաղում վճռեցին մրցակցության ելքը՝ հաղթելով 5:1 հաշվով: «Կիլիկիայից» միակ գոլի հեղինակը թիմի ռմբարկու Նշան Էրզրումյանն էր: Պատասխան խաղում դինամոյականները կրկին հաղթեցին խոշոր հաշվով՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Խորհրդային տարիներին վրացական ֆուտբոլի դրոշակակիրը հանդիսացող Թբիլիսիի «Դինամոն» ի տարբերություն «Արարատի», ներկայումս էլ պահպանել է իր առաջատար դիրքերը Վրաստանում ու կրկին ուժեղագույնն է երկրում:

Տարեց ֆուտբոլասերներն անշուշտ լավ են հիշում ԽՍՀՄ առաջնություններում Երևանի «Արարատի» և Թբիլիսիի «Դինամոյի» միջև կայացած հանդիպումները, որոնցից յուրաքանչյուրը ֆուտբոլային իսկական տոն էր բոլորի համար: Այդ մրցախաղերը սկզբունքային նշանակություն ունեին երկու թիմերի համար էլ՝ անկախ մրցաշարային աղյուսակում նրանց զբաղեցրած դիրքից, ֆուտբոլիստների մարզավիճակից և այլ հանգամանքներից:

Միայն ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում «Արարատի» և «Դինամոյի» միջև 58 խաղ է անցկացվել, որոնցից 16-ում հաղթել են արարատցիները, 23-ում՝ դինամոյականները, 19 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Արարատցիները 65 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 76 գնդակ:dinam

Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է 1989թ. սեպտեմբերի 23-ին Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Դինամոյականների հետ հանդիպումներում արարատցիներից առավել արդյունավետ են գործել Վալտեր Անտոնյանն ու Ֆելիքս Հարությունյանը՝ խփելով 5-ական գնդակ: Վրացի ֆուտբոլիստներից «Արարատին» առավել մեծ տհաճություն է պատճառել Ռամազ Շենգելիան՝ դառնալով 7 գոլի հեղինակ: Այդ գոլերից 3-ը Շենգելիան խփել է Երևանում՝ ցույց տալով լավագույն արդյունքն իր թիմակիցների մեջ: Իսկ արարատցիներից երևանյան հանդիպումներում առավել արդյունավետ են գտնվել 4-ական գոլի հեղինակ դարձած Նիկոլայ Ղազարյանն ու Աշոտ Խաչատրյանը: Թբիլիսիում կայացած հանդիպումների լավագույն ռմբարկուներն են Ֆելիքս Հարությունյանը (4 գոլ) և Միխայիլ Մեսխին (6 գոլ):

Թեև եվրոգավաթների մրցաշարերում Հայաստանի և Վրաստանի թիմերը նախկինում արդեն 7 անգամ մրցել են միմյանց հետ, սակայն առաջին անգամ հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունը կկայանա Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մեր թիմերից 3-ին՝ «Արարատին», «Բանանցին» և «Շիրակին» մեկական անգամ հաջողվել է հաղթահարել վրացական արգելապատնեշը: Հուսանք, որ «Ալաշկերտը» այդ շարքում կլինի հայկական 4-րդ ակումբը և առաջինը, ում կհաջողվի վերջապես հաղթահարել նաև 2-րդ փուլի արգելքը:

Այսօր Թբիլիսիում կկայանա հայ-վրացական ֆուտբոլային դիմակայության 15-րդ հանդիպումը: Հայկական ակումբներին առայժմ միայն 3 անգամ է հաջողվել հաղթել, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում հաղթել են վրացական ակումբները: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 12 գնդակ, սեփականը բաց են թողել 29 գոլ: Մեր ֆուտբոլիստներից այդ հանդիպումներում 2-ական գոլ են խփել «Բանանցի» նախկին խաղացողներ Արամ Հակոբյանն ու Վահե Թադևոսյանը: Հուսանք, որ «Ալաշկերտին» կհաջողվի բարելավել մեր թիմերի ցուցանիշները վրացական ակումբների հետ մրցախաղերում:Vivaro News-ը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դինամո Թբիլիսի» - «Ալաշկերտ» խաղի նախախաղյա մարզման ֆոտոռեպորտաժը։

 

 


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»