Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ շախմատիստներից 4-ը շարունակեցին հաղթարշավը

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին հայ շախմատիստներից 5-ը: Հատկապես հաջող հանդես եկան մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչները, որոնք շարունակեցին հաղթարշավը: Նրանք բոլորն էլ խաղում էին սպիտակ խաղաքարերով:

Մանուել Պետրոսյանը հաղթեց իսրայելցի ՖԻԴԵ-ի վարպետ Արիել Էրենբերգին, Արամ Հակոբյանը պարտության մատնեց ավստրալացի Պատրիկ Գոնգին, իսկ Սիրանուշ Ղուկասյանն առավելության հասավ մոնղոլ միջազգային վարպետ Ուրինթույա Ուրթսաիխի նկատմամբ:

Պատանիների մրցաշարում 2-ական միավոր են վաստակել 6 շախմատիստներ: Լրացուցիչ գործակիցներով Արամ Հակոբյանը 2-րդ տեղում է, իսկ Մանուել Պետրոսյանն ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Աղջիկների մրցաշարում 2-ական միավորով ևս առաջատարները վեցն են: Սիրանուշը զբաղեցնում է 6-րդ տեղը:

Մ-16 մրցաշարում Դավիթ Միրզոյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց Հայկին, ով տոնելով երկրորդ հաղթանակը, 15 առաջատարների ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը: Դավիթը մեկ միավորով 36-րդ տեղում է:

Տարիքային նույն խմբի աղջիկների մրցավեճում Արփինե Գրիգորյանը հաղթական մեկնարկից հետո առաջին պարտությունը կրեց չինացի Լան Յաոյի հետ պարտիայում: Նա մեկ միավորով 23-րդ տեղում է:

Մ-14 մրցաշարում անհաջող մեկնարկից հետո առաջին հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանը՝ սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի Եգոր Բալաշովի նկատմամբ: Իսկ ահա մրցաշարը հաղթանակով սկսած Արթուր Դավթյանը սպիտակներով պարտվեց հնդիկ Բհավիկ Բհարամբեին: Մեր երկու շախմատիստներն էլ մեկական միավոր են վաստակել:

Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը սևերով պարտվեց չեխ Աննա Կուբովային: Քրիստինեն կես միավորով 55-րդ տեղում է:


Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը միացել են «Բանանցի» մարզչական շտաբին

Վահե Բաղդասարյանին շնորհվեց գրոսմայստերի կոչում

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Հովիկ Հայրապետյանը միացավ առաջատար եռյակին

Ռոբերտ Աղասարյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

2-րդ տուրն անվանեց հուշամրցաշարի առաջատարին

Թուրք շախմատիստին փոխարինած Լևոն Բաբուջյանը հաղթանակով սկսեց հուշամրցաշարը

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող

Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է

Առաջին պարտությունը չազդեց Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա

Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքն անսասան է

Հայկ Մարտիրոսյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

3-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին

14 շախմատիստներ սկսեցին պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար