Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Դուբայում ընթացող շախմատի շեյխի գավաթի 19-րդ խաղարկության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից և ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել:

Առաջատարներից մեկը՝  Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով բրազիլացի Ալեքսանդր Ֆիեռին: Առաջատարների խմբում գտնվող մեր մյուս երկու գրոսմայստերներն իրենց մրցավեճն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

 Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց չինացի Սյույ Սյանյույի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանը միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտայի հետ մրցավեճում:

Տիգրան Քոթանջյանն ու Գաբրիել Սարգսյանը 2,5-ական միավորով հետապնդում են 10 առաջատարներին, որոնք 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 2 միավոր:

Առայժմ անհաջող է խաղում Վլադիմիր Հակոբյանի 13-ամյա որդին՝ Էդուարդը, ով 2-րդ պարտությունը կրեց ֆիլիպինցի Ռոլանդո Գանգոզոյի հետ պարտիայում: Կրտսեր Հակոբյանի օգտին առայժմ կես միավոր է գրանցված:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց