Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, առաջին մրցումային օրը  հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին: Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20): Բրոնզե մեդալ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 21-ը:


Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող

Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է

Առաջին պարտությունը չազդեց Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքի վրա

Հայկ Մարտիրոսյանի առաջատարի դիրքն անսասան է

Հայկ Մարտիրոսյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

14 շախմատիստներ սկսեցին պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար

Հերթական մեդալը՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Արմեն Նիկողոսյանը Հայաստանի 2-րդ մեդալը նվաճեց սամբոյի ԱԱ-ում

Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ. Արթուր Մանուկյանը՝ մեդալակիր

«Երևան օփեն». 10 շախմատիստներ պահպանեցին առաջատարի դիրքը