Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

Դուբայում մեկնարկել է շախմատի միջազգային 19-րդ բաց մրցաշարը, որի 213 մասնակիցները կպայքարեն շեյխի գավաթի համար: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են օրեր առաջ Շարժայում ավարտված շախմատի մրցաշարում հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև նրանց միացած գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

Հայ գրոսմայստերների եռյակը հաղթանակով մեկնարկեց: Վլադիմիր Հակոբյանը մրցում էր թուրքմեն շախմատիստուհի Մահրի Գելդիևայի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը հնդիկ շախմատիստուհի Սեշադրի Սրիջան էր, իսկ Տիգրան Քոթանջյանն առավելության հասավ Շրի Լանկայի ներկայացուցիչ Նիպուն Պիյումանթայի նկատմամբ:

Միայն Վլադիմիր Հակոբյանի որդին՝ 13-ամյա Էդուարդն անհաջող սկսեց մրցաշարը՝ պարտվելով հնդիկ միջազգային վարպետ Ռոյ Պրանտիկին:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 50 հազար դոլար է: Հաղթողը կպարգևատրվի շեյխի գավաթով և 13 հազար դոլարով: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան լավագույն արդյունքի հասած 15 շախմատիստները: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց