Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ դահուկավազորդները մեկնարկեցին Էրզրումի փառատոնում

Էրզրումում փետրվարի 11-ից մեկնարկել է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային 5-օրյա փառատոնը:

Հայ մարզիկներից այս փառատոնին մասնակցում են դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը, իսկ լեռնադահուկային սպորտում ունենք մեկ ներկայացուցիչ՝ Հարություն Հարությունյանը:

Դահուկավազքի տղամարդկանց պայքարի դասական ոճում Միքայել Միքայելյանը 7.5 կմ տարածությունը հաղթահարեց մոտ 19 րոպե 40 վայրկյանում ու զբաղեցրեց 25-րդ տեղը:

Դահուկավազքի կանանց մրցմանը Գոհար Թադևոսյանը ավելի հաջող ելույթ ունեցավ: Վերջինս 5կմ տարածությունը կարողացավ անցնել 17 րոպե 28 վայրկյանում ու հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգան ազատ ոճում: Իսկ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը վաղը հանդես կգա հսկա ոլորավայրէջքում: