Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին

Հայ բռնցքամարտիկները, այնուամենայնիվ, կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում ապրիլի 7-18-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի հետ զրույցում ՀԱՕԿ նախագհի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը ասել է, որ այդ որոշումը վերանայլվել է:

«Քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Հայաստանում չէ, չեմ կարող ասել այդ որոշումը նախապես համաձայնեցված է եղել թե ոչ: Հայտարարությունից հետո ես անձամբ զրուցել եմ նրա հետ: Գևորգյանը իր մտավախությունն ունի հայ մարզիկների անվտանգության համար, քանի որ Սամսունի մրցաշարին ադրբեջանցի մարզիկներ էլ պետք է մասնակցեն: Նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն հանդիպել է մարզիչների հետ և անձամբ զրուցել է Արթուր Գևորգյանի հետ: Նրանք եկան այն որոշմանը, որ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն թուրքական Սամսուն քաղաքում կայանալիք  վարկանիշային մրցաշարին: Ցանկանում եմ նշել, որ ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանը այսպիսի հարցերի դեպքում արագ լուծում է գտնում՝ համաձայնացնելով միջազգային ֆեդերացիաների և բարձր ատյանների հետ: Ուրախ եմ, որ կողմերը եկան համաձայնության և խնդիրը լուծված է համարվում: Այժմ մնում է միայն լավ մասնակցություն ունենալ»,- ասել է Դերենիկ Գաբրիելյանը, ով նշանակվել է Սամսուն մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար:

ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է նաև մրցաշարի մասնակիցների ցանկը.
49կգ-Հովհաննիսյան Արթուր
52կգ-Աբգարյան Նարեկ
56կգ-Ավագյան Արամ
60կգ-Բարսեղյան Սամվել
64կգ-Հովհաննես Բաչկով
69կգ-Մարգարյան Վլադիմիր
75կգ-Հովիկյան Արման
81կգ-Արությունով Նիկոլ
+91կգ-Ռաֆայել Սիմոնյան
51կգ-Անուշ Գրիգորյան


Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

Միհրան Հարությունյանի հարցը բարձրացվել է Եվրոխորհրդում

Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Ռիո 2016. Մարգարիտա Հովակիմյանն ավարտեց ելույթը Պարալիմպիկ խաղերում

Ինչպես են Կրասնոյարսկում դիմավորել Միհրան Հարությունյանին (լուսանկարներ)

Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Արթուր Ալեքսանյան. «Ցանկանում եմ դառնալ կրկնակի Օլիմպիական չեմպիոն»

Միհրան Հարությունյան. «Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու»

Ռոստոմյան. «Միջազգային իրավաբաններ ենք վարձել Միհրանի գործի համար»

Գոռ Մինասյան. «Բարեգործություն չի, ստացել եմ այդ տունը իմ ցուցադրած արդյունքի համար»

Հուրի Գեբեշյանի հնարքը պաշտոնապես հաստատվել է մարզուհու անունով

Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

Արսեն Ջուլֆալակյան. «Լավագույնը դեռ առջևում է»

Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

Վիվառո Նյուզը հրավիրում է դիմավորելու մեր Օլիմպիական հերոսներին

Ի՞նչ է լինելու Միհրան Հարությունյանի մրցավարությանը նվիրված ստորագրահավաքի հետ