Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ բռնցքամարտիկները առնվազն 2 մեդալ են ապահովել Լեհաստանի մրցաշարում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարը:

Հայաստանի բռնցքամարտի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, Հայաստանի 2 ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Եզրափակիչ դուրս գալու համար 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն այսօր կմրցի Իռլանդիայի ներկայացուցչի հետ, իսկ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանի մրցակիցը կլինի լեհ բռնցքամարտիկ:

Հավելենք, որ մեր մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: