Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը:

ՀԲՖ մամուլի ծառայություն փոխանցմամբ, եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են: Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ: