Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ուկրաինայում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքական

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 3 մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային Տոնի Գալստյանը եզրափակչում պարտվել է Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիևին և նվաճել արծաթե մեդալ:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մադոյանը կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 8 բռնցքամարտիկներ:


    • Ընթերցեք նաև

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

7 բռնցքամարտիկ կներկայացնի Հայաստանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում է

Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Եվրոպայի առաջնություն. Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Գուրգեն Հովհաննիսյանը՝ Լիվենցևի մրցաշարի հաղթող

Հովհաննես Բաչկովը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, Արթուր Հովհաննիսյանը և Գուրգեն Հովհաննիսյանը պարտվում են

ԵԱ. Նարեկ Մանասյանը վստահորեն հաղթեց թուրք մրցակցին (տեսանյութ)

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները