Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ ազատ ոճային ըմբիշները անհաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ ազատ ոճային 2 հայ ըմբիշ:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Վահե Թամրազյանը պայքարը սկսեցին 1/8 եզրափակչից: Թամրազյանը մեկնարկային գոտեմարտում 10-2 հաշվով առավելության հասավ Իսրայելը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել ադրբեջանցի Ալեքսանդ Գոստիևի արգելքը, որին էլ հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ: Իսկ Թամրազյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, բայց զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուս Բարանովսկիին:

Հայաստանի մյուս պատվիրակ Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Ատլ Սուլեյմանին:

Վաղը՝ մայիսի 3-ին, մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյան և 97 կգ քաշային կարգում հանդես եկող Գեորգի Կետոևն: Հունահռոմեական ոճի ըմբիշները կսկսեն իրենց ելույթները մայիսի 5-ից:

Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:


Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալներ են նվաճում ըմբշամարտի ԵԱ-ում

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ դուրս կգան 2 ազատ ոճային

Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ է նվաճել Յաշար Դոգուի մրցաշարում

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանը ներկայացնող թիմը մրցանակային տեղ չի զբաղեցրել

Ռիգա 2016. Անդրանիկ Գալստյանը մրցել է թուրք ըմբիշի հետ