Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հավակնորդների մրցաշար. Կարյակին – Արոնյան. Առաջատարները ոչ-ոքի խաղացին

Levon Aronyan

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում հանդիպել էին մրցաշարի առաջատարները՝ Սերգեյ Կարյակինն ու Լևոն Արոնյանը։

Ռուս ու հայ գրոսմաստերները բավականին արագ ավարտեցին իրենց պարտիան՝ արդեն 31-րդ քայլում խաղաղ դաշինք կնքելով ու մրցաշարի հանգուցալուծումը թողնելով հետագա պարտիաներին։

Այս ոչ-ոքիից հետո Արոնյանն ու Կարյակինը վաստակում են 4.5-ական միավոր ու շարունակում գլխավորել մրցաշարային աղյուսակը։