Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հասմիկ Հարությունյանը հաղթել է պոկերի միջազգային մրցաշարում

Օրերս Մինսկ քաղաքում տեղի ունեցավ Belarus Poker Tour-ի հերթական առաջնություններից մեկը, որին մասնակցում էին նաև մեր հայրենակիցները՝ Հասմիկ Հարությունյանը և Գագիկ Սիմոնյանը:

Մասնակցելով Warm Up մրցաշարին՝ Հասմիկ Հարությունյանը զբաղեցրեց պատվավոր առաջին տեղը՝ այդպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ պոկերում հաջողութունների հասնում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք:

Նշենք նաև, որ Belarus Poker Tour-ի 13 խաղաշրջանի պատմության մեջ Հասմիկը 3-րդ կին հաղթողն է: Վիվառո պոկերը սրտանց շնորհավորում է Հասմիկին և մաղթում նորանոր հաջողություններ: