Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Համաշխարհային մակարդակի գոլային փոխանցում էր». Մխիթարյանը M.E.N.-ի վարկածով երկու լավագույններից մեկն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության է հասել «Բլեքբերնի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և 27-րդ րոպեին հրաշալի գոլային փոխանցում կատարել Մարկուս Ռեշֆորդին:

Manchester Evening News պարբերականն ավանդույթի համաձայն գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստների ելույթները 10 բալանոց համակարգով: Մխիթարյանը ստացել է 8 գնահատականը, ինչպես և Մայքլ Քարիկը: Դա ամենաբարձր ցուցանիշն է մյուս խաղացողների համեմատ: Պարբերականը հայ կիսապաշտպանի ելույթի վերաբերյալ գրել է. «Սկզբնամասում դանդաղ էր, բայց նրա գոլային փոխանցումը Մարկուս Ռեշֆորդին համաշխարհային մակարդակի էր: Ավելի լավ է նայվում՝ խաղալով հարձակվողների թիկունքում, քան՝ եզրում»:

Հավելենք, որ 7 գնահատականին են արժանացել Սերխիո Ռոմերոն, Էշլի Յանգը, Քրիս Սմոլինգը, Անդեր Էրերան, Մարկուս Ռեշֆորդը, ինչպես նաև փոխարինման մտած Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը: Ամենացածր՝ 5 գնահատականն են ստացել Մատեո Դարմիանը և Ջեսի Լինգարդը:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին