Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրը հաջող էր Հայաստանի 3 ներկայացուցիչների  համար:

Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով հնդիկ միջազգային վարպետ Նիթին: Գաբրիել Սարգսյանն էլ իր օգտին անդրանիկ հաղթանակը գրանցեց գերմանացի միջազգային վարպետ Էրիկ Զուդեի հետ մրցավեճում:

Մրցաշարում առաջին կես միավորը վաստակեց Վլադիմիր Հակոբյանի որդին՝ Էդուարդը, ով հաշտություն կնքեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ Մոհամադ Մոսալամի հետ:

Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 1,5-ական միավոր: 31 շախմատիստներ 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ինչ վերաբերում է մրցումներին հայտավորված Կարեն Գրիգորյանին ու Լիլիթ Գալոյանին, տեղեկացնենք, որ նրանք մրցավայր չեն մեկնել և մրցաշարին չեն մասնակցում: