Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում տրվեց շախմատի միջազգային խոշոր մրցաշարի մեկնարկը, որի 229 մասնակիցների թվում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ:

Մեր փորձառու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը մրցաշարը սկսեցին ոչ-ոքի արդյունքով: Հակոբյանը սևերով հաշտություն կնքեց ուզբեկ ՖԻԴԵ-ի վարպետ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, իսկ Գաբրիելը միավորը կիսեց ադրբեջանցի գրոսմայստեր Զաուր Մամադովի հետ:

Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանի որդին՝ Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդն անհաջող մեկնարկեց՝ պարտվելով հնդիկ շախմատիստ Ռաունակ Սադհվանիին:

Մեր մյուս երկու պատվիրակներին՝ Կարեն Գրիգորյանին ու Լիլիթ Գալոյանին մրցումների պաշտոնական կայքում մրցակիցների հետ հանդիպումներում պարտություն է գրանցված: Սովորաբար դա տեղի է ունենում այն դեպքում, երբ շախմատիստն ուշանում է մրցումներից կամ չի ներկայանում հանդիպմանը: Առայժմ կոնկրետ պատճառը հայտնի չէ: Իսկ ընդհանրապես առաջին տուրում նախատեսված 114 պարտիաներից 34-ը չկայացան


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց