Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հակոբ Սերոբյանը՝ Հարություն Մերդինյանի ու Արթուր Դավթյանի ելույթների մասին

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Հարություն Մերդինյանի ու Արթուր Դավթյանի՝ որակավորման փուլի ելույթներին:

«Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն:

Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակիչում:

Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանն անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Սերոբյանի խոսքը:

Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, իսկ Արթուր Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից:

Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին: