Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հակոբ Հակոբյան. «Կրկին գավաթակիր դառնալը «Բանանցի» առջև դրված միակ և ամենակարևոր նպատակն է»

Ապրիլի 22-ին կայացած «Գանձասար-Կապանի» դեմ խաղի երկրորդ կեսում փոխարինման մտավ Հակոբ Հակոբյանը, որը վնասվածքի պատճառով բացակայում էր վերջին շրջանում: 20-ամյա կիսապաշտպանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հույս է հայտնում, որ վերջնականապես ապաքինվել է վնասվածքից և պատասխանում է նաև այլ հարցերի։

– Հակոբ, բարի վերադարձ ֆուտբոլային խաղադաշտ: Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա:
– Շնորհակալություն, հուսով եմ, որ լավ եմ (ժպտում է): Այժմ ինձ լավ եմ զգում և վնասվածքից որևէ նշույլ չկա: Հուսով եմ, որ այլևս չի կրկնվի և կկարողանամ հարյուր տոկոսով օգտակար լինել թիմին:

– Անընդհատ խաղադաշտ վերադառնալդ ձգձգվում էր: Ի՞նչն էր պատճառը:
– Ազդրի հետին հատվածի մկանի վնասվածքը երեք անգամ կրկնվեց: Առաջին անգամը մկանաթելեր էին կտրվել, իսկ հաջորդ անգամաները պարզապես մկանի ձգվածություն էր: Հուսով եմ, որ այս անգամ բժշկական անձնակազմի օգնությամբ լավ վերականգնում եմ անցել և այլևս չի կրկնվի:

– «Գանձասար–Կապանի» դեմ վերջին խաղում որքա՞ն դժվար էր քեզ համար, եթե հաշվի առնենք, որ երկար բացակայությունից հետո էիր խաղում:
– Սկզբում, երևի թե, նույնիսկ լարվածություն կար: Բայց դա ոչ թե խաղով էր պայմանավորված, այլ մեծ էր վնասվածքից հետո դաշտ վերադառնալու ցանկությունը: Շատ էի ուզում միանգամից լավ հանդես գալ: Վատ չէր, մի փոքր ֆիզիկապես դեռ պատրաստ չէի, սակայն ընթացքում դա կարծում եմ կվերականգնվի:

– Ի՞նչ կասես բուն խաղի մասին:
– Առավելությունը մրցակցի կողմն էր, բայց թիմը հարյուր տոկոսով տրվեց խաղին, առավելագույնս արեցինք այն, ինչ կարող էինք: Կարծում եմ, առաջիկա խաղերում լավ արդյունքներ կգրանցենք:

– Ի՞նչ ակնկալիքներ ունես «Փյունիկի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից:
– Այժմ դա մեզ համար ամենակարևոր խաղն է և ամբողջ թիմն էլ հասկանում է դա: Շատ լավ ենք պատրաստվում այս խաղին, համոզված եմ, որ լավ ենք հանդես գալու և ամեն ինչ կանենք մեր նպատակին հասնելու համար:

– Ինչպիսի՞ հաշիվ է առաջին խաղում գրանցված 2-1-ը:
– Դա մեր մրցակցին մի փոքր առավելություն է տալիս, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի մեր դաշտում հետ բերենք կորցրածը և առավելության հասնենք:

– Նախորդ տարի «Բանանցի» կազմում դարձար Հայաստանի գավաթակիր: Ի՞նչ տվեց քեզ այդ տիտղոսը և որքան մեծ է հաջողությունը կրկնելու ցանկությունը:
– Դա առաջին տիտղոսս էր, որը նվաճեցի՝ մասնակցելով տարվա ընթացքում գրեթե բոլոր հանդիպումներին: Մինչ այդ չեմպիոն էլ էի դարձել «Բանանցի» կազմում, բայց այն ժամանակ շատ քիչ ժամանակ էի անցկացրել խաղադաշտում: Գավաթը նվաճելը շատ մեծ ուրախություն էր, իսկ կրկնելը` հիմա թիմի առջև դրված միակ և ամենակարևոր նպատակն է, որի իրագործմանը շատ լրջորեն ենք տրամադրված:

58fdeef74a75b

– Հակոբ, դու բնակվում ես «Բանանցի» մարզաբազայում: Ի՞նչպիսին է կյանքը, երբ մշտապես ֆուտբոլային բազայում ես ապրում:

– Ընտանիքիս անդամները բնակվում են Ռուսաստանում, իսկ ես 16 տարեկանից սկսեցի ապրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հետո՝ 19 տարեկանում տեղափոխվեցի «Բանանցի» ակադեմիա: Այստեղ ֆուտբոլիստի համար իդեալական պայմաններ են ստեղծված:

– Որո՞նք են բազայում բնակվելու առավելություններն ու թերությունները:
– Միակ թերությունն այն է, որ բնակավում ես ընտանիքից հեռու և դժվար է, քանի որ կարոտում ես: Առավելություններն ավելի շատ են, քանի որ ֆուտբոլիստի համար ռեժիմը շատ կարևոր է: Այստեղ պրոֆեսիոնալ լինելը ավելի հեշտ է թե՛ սննդի, թե՛ քնելու, թե՛ մարզվելու առումով: Միշտ գտնվում ես ֆուտբոլի մեջ:

– Ընտանիքիդ անդամները հավանաբար մշտապես հետևում են ելույթներիդ: Ո՞վ է առաջինը զանգահարում, որպեսզի նորություններ իմանա քո մասին:
– Բոլորով (ժպտում է)՝ հայրս, մայրս, քույր, տատիկս, մորաքույրս… Օրինակ, «Գանձասարի» դեմ խաղից հետո անմիջապես զանգահարեցին և բոլորով նստած սպասում էին, որպեսզի իմանան, թե արդյոք չի կրկնվել վնասվածքը, քանի որ խաղի ժամանակ մի պահ ընկել էի խաղադաշտում: Միշտ անհանգստանում են և հետևում են բոլոր խաղերին: Գրեթե ամեն օր կապի մեջ ենք, իսկ տարեկան երկու անգամ արձակուրդների ընթացքում փորձում եմ միանալ նրանց:

– Շատ ժամանակ չի մնում, որպեսզի մեկնարկի Հայաստանի երիտասարդական հավաքականի հաջորդ շրջափուլը: Նախորդ շրջափուլում պարբերաբար հրավիրվում էիր երիտասարդական հավաքական: Ի՞նչ ակնկալիքներ ունես այս անգամ:
– Այո, հունիսին կայանալիք Ջիբրալթարի դեմ արտագնա խաղով կսկսվի մրցափուլը: Երիտասարդական հավաքականը մեկ հավաք անցկացրել է, որը բաց թողեցի վնասվածքի պատճառով: Հուսով եմ, որ առավելագույնս լավ կպատրատվենք առաջին պաշտոնակա խաղին և ամեն ինչ կներդնենք լավ արդյունքներ ապահովելու և խմբում որքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելու համար։


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»